Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բունդեսթագում հատուկ նիստ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Բունդեսթագում հատուկ նիստ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
17.04.2015 | 12:50

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ: Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և աշխարհում անցկացվող միջոցառումները: Պատգամավորները տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ